Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հասարակությանը «բթացնող» կտեր

Հասարակությանը «բթացնող» կտեր
25.01.2024 | 20:45

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը: Օրենսդիրներին ուղղված նամակում Բայդենը կոչ է արել «անհապաղ» հավանություն տալ այդ նախագծին։

Այսինքն, տեղի է ունեցել սովորական քաղաքական առևտուր ու այս ֆոնի վրա ծիծաղելի են թվում մեր որոշ արևմտամետների պնդումները, թե տեսեք՝ Վաշինգտոնն ինչպես ճնշեց Թուրքիային, վաղն էլ կճնշի Ադրբեջանին:

Չի կարելի, աններելի է նման «կտերով» հասարակությանը կերակրել՝ բթացնելով նրա զգոնությունը, առավել ևս, որ նույն Արևմուտքը Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ կարող է առևտուր անել՝ նաև մեր շահերի հաշվին:

Ժամանակին նման անհեթեթ քարոզչության մեջ էին մեր ռուսամետները, որոնք օր ու գիշեր հավատացնում էին, որ քանի ռուսները կան, «չաղ ու բախտավոր» ապրելու ենք:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ